Կարևոր իրադարձություններ

Լամին Յամալը՝ «Բարսելոնայի» լավագույն խաղացող

25 Հունվար, 2025 10:50
Լամին Յամալը՝ «Բարսելոնայի» լավագույն խաղացող

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է «Բարսելոնայի» լավագույն խաղացող անցած մրցաշրջանի արդյունքում, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

Լամին Յամալն առաջին անգամ է արժանացել Ալդո Ռովիրայի անվան մրցանակին։ Ռեկորդակիրը «Բարսելոնայի» նախկին խաղացող, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է, որը 6 անգամ է ստացել այս մրցանակը։

Անցած մրցաշրջանում Լամին Յամալն ակումբային մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

 

Լրահոս

Դիտել ավելին