Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ հունվարի 21-ին` 23։38-ի դրությամբ Էգեյան ծովում գրանցվել է 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանից 6.62 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժը տեղի է ունեցել 8.65 կմ խորության վրա և ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Իզմիրում, Մանիսայում և Էդրեմիթում։ Հաղորդվում է, որ մարդկային ու նյութական կորուստների վերաբերյալ տեղեկություններ չկան։