Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ խոշորագույն NewsMax Media ընկերության հրավերով մասնակցել է նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին, որն անցկացվել է Անդրյու Մելլոն կառավարական սրահում։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Միջոցառման ընթացքում ջերմ շփման լավ հնարավորություն ունեցա ԱՄՆ առաջիկա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նախագահ Թրամփի երկարամյա ընկերներ Քրիստոֆեր Ռուդիի, Պատրիկ Օրլանդոյի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միջազգային հյուրերի հետ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։