ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն առաջին տիկին Ջիլի հետ Սպիտակ տան մուտքի մոտ ողջունել է Դոնալդ Թրամփին, և նրա կնոջը՝ Մելանիա Թրամփին: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Սպիտակ տան Կապույտ սենյակում տեղի կունենա քաղաքական գործիչների համատեղ թեյախմություն, որից հետո նախագահական ավտոշարասյունը Սպիտակ տնից կուղևորվի Կոնգրես, որտեղ տեղի կունենա երդմնակալության արարողությունը։
ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջորջ Բուշը, Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը, Մարկ Ցուկերբերգը տիկնոջ հետ, Բեզոսը և Մասկը ներկա են Թրամփի երդմնակալության արարողությանը։