Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա բացառիկ համերգային ծրագրով:
Աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտի մենակատարմամբ կհնչեն Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի թիվ 2 կոնցերտը:
Համերգային ծրագրում կհնչի նաև Յոհաննես Բրամսի թիվ 4 սիմֆոնիան: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: