Կարևոր իրադարձություններ

Դանիացիները դեմ չեն Գրենլանդիայում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը

18 Հունվար, 2025 19:25
Դանիացիները դեմ չեն Գրենլանդիայում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը

Դանիացիների մեծամասնությունը կարծում է, որ իրենց երկիրը բավականաչափ ջանքեր չի գործադրում Գրենլանդիան ռազմական ճանապարհով պաշտպանելու համար, մինչդեռ թագավորության բնակիչների գրեթե կեսը դեմ չէ կղզում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը, հայտնում է դանիական TV2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր համար կատարած հետազոտությունը։

Ավելի վաղ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նախագահ Նալերական և Գրենլանդիայի նախկին արտգործնախարար Պելե Բրոբերգը ասել էին, որ Գրենլանդիայի բնակիչները դեմ չեն լինի ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կղզում ուժեղացնելուն, քանի որ ներկայիս պայմանագրերը դա թույլ են տալիս:

 

Լրահոս

Դիտել ավելին