Կարևոր իրադարձություններ

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

18 Հունվար, 2025 15:32
Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Դամասկոսի նոր իշխանությունները հույս ունեն, որ Արաբական պետությունների լիգան կաջակցի սիրիացի ժողովրդին, և Սիրիան կվերադառնա իր տեղը տարածաշրջանային կազմակերպությունում։

Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին։

«Մենք հուսով ենք, որ Արաբական պետությունների լիգան կաջակցի սիրիական ժողովրդի կամքին, և մենք ակնկալում ենք, որ շուտով կվերադառնանք լիգա»,-ասել է նա:

Դամասկոսի անդամակցությունը Արաբական լիգային կասեցվել էր 2011 թվականի նոյեմբերին:

2023 թվականի մայիսի 7-ին Արաբական լիգայի խորհուրդը Կահիրեում հրավիրված արտակարգ նիստում որոշում էր կայացրել վերականգնել Սիրիան տարածաշրջանային համայնքում իր տեղը, իսկ մայիսի 19-ին Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում 2010 թվականից ի վեր առաջին անգամ մասնակցել էր Արաբական լիգայի գագաթնաժողովին։

 

Լրահոս

Դիտել ավելին