Հունվարի 18-ին ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Վ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Փափազյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: