Թեհրանում՝ Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու դատավոր է զոհվել, մեկը՝ վիրավորվել:
Այս մասին հ այտնել է IRNA-ն՝ նշելով, որ դատավորները պատասխանատու են եղել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործերի համար։
Նշվում է, որ հարձակվողն ինքնասպան է եղել։ Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։