Կարևոր իրադարձություններ

Երևանյան լճից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել

18 Հունվար, 2025 19:15
Երևանյան լճից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել

Հունվարի 18-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ փրկարարները հատուկ ճոպանի միջոցով լճից դուրս են բերել տղամարդու դի։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են մահացածի ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին