2024 թվականին Հունգարիան Ռուսաստանի Դաշնությունից ստացել է ռեկորդային 7,6 միլիարդ խորանարդ մետր գազ «Թուրքական հոսք» գազատարով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Անցյալ տարի «Թուրքական հոսք»-ի միջոցով Հունգարիա հասավ 7,6 միլիարդ խորանարդ մետր գազ, սա բացարձակ ռեկորդ է: Դրանով մենք կարողացանք երաշխավորել Հունգարիայում բավարար գազի մշտական առկայությունը և ապահովել ամենացածր գազի գները Հունգարիայում»,- ասել է Սիյարտոն Facebook սոցիալական ցանցում հեռարձակված տեսաուղերձում։