Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

18 Հունվար, 2025 23:00
Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորներ, կստեղծեն գործարքի իրականացմանը վերահսկելու օպերատիվ կենտրոն։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ը։

«Եգիպտոսը մտադիր է շարունակաբար աշխատել՝ համաձայնեցնելով իր գործընկերներ Կատարի և ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և դրա դրույթների ամբողջական իրականացման ուղղությամբ՝ համատեղ օպերատիվ կենտրոնի ստեղծման միջոցով, որը հիմնված կլինի Եգիպտոսում` հետևելու պատանդների և գերիների փոխանակմանը, մարդասիրական օգնության ներմուծմանը, ինչպես նաև մարդկանց տեղաշարժին Ռաֆահի անցակետի վերաբացումից հետո»,- ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեքստում։

Եգիպտոսի ԱԳՆ-ը կոչ է արել միջազգային հանրությանը հումանիտար օգնություն ցուցաբերել Պաղեստինի ժողովրդին:

 

Լրահոս

Դիտել ավելին