Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից մոտավորապես 139 կմ հարավ, իսկ աղբյուրը՝ 19 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։