Սուրբ Ծննդյան Հայրապետական պատարագ է մատուցվում Սուրբ Էջմիածնի մայր տաճարում։
Հունվարի 6-ի առավոտյան ավանդաբար մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի՝ խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը ու հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն, բուժիչ դեղ: