Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ անձնագրավորման համար այլևս պարտադիր չէ մոտենալ տարածքային հաշվառման հասցե

28 Նոյեմբեր, 2024 14:30
Առաջին անգամ անձնագրավորման համար այլևս պարտադիր չէ մոտենալ տարածքային հաշվառման հասցե

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացու առաջին անձնագրավորման գործարքի համար այլևս անհրաժեշտություն չի լինի մոտենալու հաշվառման հասցեն սպասարկող տարածքային ստորաբաժանում։

Սա նշանակում է, որ եթե նախկինում՝ առաջին անգամ անձնագրավորման համար պարտադիր էր մոտենալ բացառապես հաշվառման հասցեն սպասարկող տարածքային գրասենյակ, ապա այսուհետ տվյալ գործարքի դեպքում բաժինը նշանակություն չունի, ինչպես անձնագրի փոխանակման, նույնականացման քարտի կամ հանրային ծառայության համարանիշի գործարքների պարագայում։

Այսինքն՝ քաղաքացին ազատ է migration.e-gov.am հարթակով իրեն հարմար հասցեում, օրը և ժամին այց ամրագրելու հարցում։ Ծառայությունը մատուցվում է նաև կենդանի հերթի ձևաչափով։

Սա հատկապես դյուրացնում է անչափահասների անձնագրավորման գործընթացը, քանի որ փաստացի բնակության և հաշվառման հասցեի տարբերությունը քաղաքացիներին հաճախ անհարմարություն էր պատճառում, և տարիների ընթացքում ստացված կարծիքների, բողոքների և առաջարկների հիման վրա է Ծառայությունն իրականացրել նկարագրված փոփոխությունը։

Պարտադիր կերպով տարածքային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը պահպանվում է հաշվառման գործարքների դեպքում։

 

Լրահոս

Դիտել ավելին