Նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն մեխանիզմների միջոցով տեղահանված երեխաներին և նրանց խնամակալներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում անցկացվել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության 40 ծառայողներ։
Դասընթացի նպատակն էր զարգացնել համայնքային ոստիկանության ծառայողների կարողությունները՝ երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի և բարեփոխումների վերաբերյալ թարմ տեղեկատվություն տրամադրելու, դպրոցներում անվտանգ միջավայր ստեղծելու, բուլինգը կանխարգելելու, ինչպես նաև երեխաներին վերաբերող նմանատիպ հարցերը համատեղ և արդյունավետ լուծելու համար:
ՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքում շուրջ մեկ ամիս է, ինչ ձևավորվել է Համայնքային ոստիկանությունը։
Նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։ Այս անգամ թիրախում համայնքային ոստիկանների մասնագիտականգիտելիքների և հմտությունների կատարելագործումն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ։