Սևանա լճում ս.թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։
Միջոցառման ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վ.Ղալումյանը։
Շրջայցի ընթացքում ապօրինի լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսության դեպքեր չեն արձանագրվել, ինչը վկայում է միջոցառումների արդյունավետության մասին։