«ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի համար:
Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն: Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չի ներառել Ղարաբաղը իր պետական տարածք: Ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում՝ իրավական առումով Հայասատնի հետ ուղիղ կապ չունի»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով.
«ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի ներկայիս վերաբերմունքը թելադրված է ներքաղաքական խնդիրներով և Ղարաբաղի թեմայով:
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։
Հնարավոր է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի»: