Կարևոր իրադարձություններ

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

28 Նոյեմբեր, 2024 19:48
Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը.  Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է ԵՄ-ի անդամակցությանը։

«Մենք այսօր որոշում ենք կայացրել այլեւս օրակարգ չդնել բանակցությունների բացման հարցը (ԵՄ-ին անդամակցելու մասին-խմբ.) մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից։

Վրաստանը պետք է եվրոպացի բյուրոկրատներին ցույց տա, որ իր հետ պետք է խոսել ոչ թե շանտաժով ու վիրավորանքներով, այլ արժանապատվորեն: ԵՄ-ն հեղինակության վնաս է հասցրել Վրաստանին ՝ օգտագործելով բանակցությունների բացման թեման ՝ որպես մանիպուլյացիոն գործիք: Ուստի իշխող կուսակցության ընդունած որոշումը թույլ կտա խուսափել այդ վնասից։

Վրացիները հպարտ ազգ են և հարուստ են պատմությամբ, ուստի Վրաստանի համար կտրականապես անընդունելի է ԵՄ-ին ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն» ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին