Կարևոր իրադարձություններ

ՀՀ-Հնդկաստան համագործակցություն՝ թանկարժեք դեղի նոր խմբաքանակը «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է

28 Նոյեմբեր, 2024 20:43
ՀՀ-Հնդկաստան համագործակցություն՝ թանկարժեք դեղի նոր խմբաքանակը «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է

Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական արդյունքը:

Թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է:

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան այցելել են կենտրոն ու հանձնել «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը:

«Կելֆեր»-ը ցուցված է թալասեմիա արյան ժառանգական հիվանդության դեպքում: Այս հիվանդության ժամանակ առկա է հեմոգլոբինի ոչ բավարար կամ ոչ նորմալ արտադրություն։

Պացիենտներն ամբողջ կյանքի ընթացքում կանոնավոր կերպով պետք է ընդունեն «Կելֆեր» դեղամիջոցը։ Հայաստանում այս հիվանդությունն ունի շուրջ 130 մարդ:

Արմեն Գասպարյանի և «Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի հետ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիները:

 

Լրահոս

Դիտել ավելին