Կարևոր իրադարձություններ

Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

28 Նոյեմբեր, 2024 16:41
Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ:

Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։   

 

 

Լրահոս

Դիտել ավելին