Կարևոր իրադարձություններ

Կապահովվի էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման գործընթացը

28 Նոյեմբեր, 2024 16:26
Կապահովվի էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման գործընթացը

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2025 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 8000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 5000 հատ քանակով՝ ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 3000 հատից ոչ ավելի քանակով՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ) առկայության պարագայում:

Ընդ որում, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական - դիստրիբյուտորական պայմանագիր, չեն կարող օգտվել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի /համաձայնագրի/ շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների համար սահմանված 3000 հատ չափաքանակից և հակառակը՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի /համաձայնագրի/ շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտները չեն կարող օգտվել  անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր չունեցող ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար սահմանված 5000 հատ չափաքանակից։

 

Լրահոս

Դիտել ավելին