Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում առաջին անգամ չափահաս պացիենտի ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում է արվել (տեսանյութ)

12 Նոյեմբեր, 2024 23:33
ՀՀ-ում առաջին անգամ չափահաս պացիենտի ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում է արվել (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ չափահաս պացիենտի արվել է ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում:

Պացիենտը Լալա Բախտիկյանն է: 44-օրյա պատերազմում որդու զոհվելուց 3 տարի անց նորից պետք է մայրանար. հղիության 34 շաբաթականում էր, երբ ախտորոշվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ:

Թեև այս փոխպատվաստման 20 տոկոս դեպքերում ելքն անբարեհաջող է լինում, իսկ 15-20 տոկոս դեպքերում փոխպատվաստումից հետո հիվանդությունը կրկնվում է, միևնույնն է ալոգեն փոխպատվաստումը սուր լիմֆոբլաստային լեյկոզի բուժման միակ հնարավորությունն է, շատ երկրների առողջապահական համակարգերի համար անհասանելի բարդագույն բժշկական միջամտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին