Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը

02 Նոյեմբեր, 2024 19:24
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 16:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Լ. Մ.-ին (ծնված 1985 թ․) փրկարարական ավտոմեքենայով իջեցրել (մոտ 2 կմ) և մոտեցրել են անձնական ավտոմեքենային։

 

 

Լրահոս

Դիտել ավելին