Երևանի դրամատիկական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի նոր՝ «Ստեղծագրության ակադեմիա» ծրագրի հաղթողների մրցանակաբաշխությունը:
Բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացներին երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն են ունեցել լսել ավագ սերնդի ներկայացուցիչներին, սովորել ու քաղել կարևորը՝ հետագա գործերի համար:
Ակադեմիայի շուրջ 150 շրջանավարտ մասնակցության վկայագրեր է ստացել, իսկ արդեն հաղթողները՝ նաև դրամաշնորհային պարգև:
Լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի պատկերազարդ գիրք, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի թատերական ներկայացում: