Առողջապահության նախարարությունից հայտնում են, գլխուղեղի իշեմիկ կաթվածից հետո Սերժիկ Ակլունցի կյանքը փրկվել ու հաշմանդամության ռիսկը կանխվել է ժամանակին արված թրոմբոլիտիկ թերապիայի շնորհիվ:
Տեսանյութում Սերժիկը պատմում է, հանկարծակի ի հայտ եկած առաջին ախտանշաններից մինչև բուժում, անցած ճանապարհի մասին:
Գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժման ազգային ծրագրով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով արդեն անվճար բուժօգնություն է տրամադրվել շուրջ 3500 դեպքով՝ փրկելով հազարավոր կյանքեր ու կանխելով խորը հաշմանդամության ռիսկը:
Այս հիվանդության դեպքում, կարևորելով բժշկական միջամտության հրատապ ապահովումը, ծրագիրն ընդլայնվելով՝ ներդրվել է նաև Գյումրիում և Վանաձորում: