Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ:
Նախկին խիստ գրաֆիկի փոխարեն այժմ 14 հազարից ավելի բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա Վանաձորում, Փամբակում և Գյուլագարակում:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի այս ծրագրով նվազում են կորուստները, կրճատվում շահագործման և պահպանման ծախսերը: