Կարևոր իրադարձություններ

Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում

15 Օգոստոս, 2024 10:45
Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում

Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կոմունիկացիաների տեղափոխման, հողային, փոխհատման կամրջի հիմքերի բետոնացման և երկաթբետոնե հեծանների տեղադրման աշխատանքները: Ավարտվել են սևահողի շերտի հեռացման աշխատանքները: Ավարտական փուլում է հողային աշխատանքների հիմնական մասը։ Ավարտվել են կմ36+000-կմ37+002 հատվածի 1կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում Մ-1 գործող ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես տեղափոխվել է` գործող ճանապարհահատվածում նոր ճանապարհի լիցքի աշխատանքների նպատակով:

Իրականացված հանույթի ծավալը շուրջ 836.765 մ3 է (65.5%), լիցքի ծավալը` 729.000 մ3 (81.63%): Ընդհանուր 31 արհեստական կառուցվածքներից 29-ն ամբողջովին կամ 65%-ից ավելի կառուցված են։ Իրականացված է բետոնացման աշխատանքների 65%-ը։

Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում, բետոնացվում են կամրջի հիմքերը։ Ծրագրի վերջին 1,4կմ հատվածում կատարվում են ասֆալտապատման և հիմքի շերտի տեղադրման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին