Կարևոր իրադարձություններ

«Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում» թեմայով քննարկման բանախոսները վստահ են՝ որոշված էր՝ ով մասնակցի լսումներին, ով՝ ոչ (տեսանյութ)

12 Հուլիս, 2024 20:51
«Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում» թեմայով քննարկման բանախոսները վստահ են՝ որոշված էր՝ ով մասնակցի լսումներին, ով՝ ոչ (տեսանյութ)

Վեդիում ցեմենտի գործարանի կառուցման աղմկահարույց նախագիծը շարունակում է քննարկման առիթ լինել:

Այս անգամ քննարկման թեմա են դարձել Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում նախօրեին տեղի ունեցած 4-րդ հանրային լսումները, որտեղ ՏԻՄ-ը չի ապահովել բավարար պայմաններ՝ բոլոր շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավման համար։

«Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում» թեմայով քննարկման բանախոսները վստահ են` մանրամասն ուսումնասիրվել է՝ ով է դեմ, ով է կողմ ու ըստ այդմ էլ որոշել են՝ ով մասնակցի լսումներին, ով` ոչ: Հանրային լսումները հսկել են ոստիկանները՝ համայնքի ու հարևան բնակավայրերի բնակիչներին թույլ չտալով մասնակցել դրանց։

Պատճառաբանել են, թե դահլիճում տեղ չկա։ Բացի այդ բնակիչները հանրային լսումների մասին պատշաճ իրազեկում չեն ունեցել: Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը ամենամոտն է ապրում սարին, ու այս ամենի մասին իմացել է հանքի շահագործման դեմ պայքարող Արփինեից:

Առավել մանրամասն՝ Shabat.am-ի տեսանյութում:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին