Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է «Երևան» պատանեկան և Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ հնարավոր նախագծերի իրագործումը

05 Հուլիս, 2024 10:35
Քննարկվել է «Երևան» պատանեկան և Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ հնարավոր նախագծերի իրագործումը

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Փարիզի քաղաքապետի տեղակալ Անուշ Թորանյանին:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ Երևան-Փարիզ համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով:

Քննարկվել է նաև «Երևան» պատանեկան և Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ հնարավոր նախագծերի իրագործումը։

 

Լրահոս

Դիտել ավելին