ՀՀ առողջապահութհան նախարարությունից զգուշացնում են.
«Ամառային արձակուրդներ են. սա նշանակում է՝ ճամբարներ, ճամփորդություններ կամ ընտանեկան հավաքներ:
Համոզվե՛ք, որ ձեր երեխան և դուք պաշտպանված եք խիստ վարակիչ հիվանդություններով վարակվելուց, հատկապես` կարմրուկով, որի դեպքերը շարունակում են գրանցվել ինչպես այլ երկրներում, այնպես էլ՝ Հայաստանում:
Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստումն անհրաժեշտ է ստանալ օրացույցով սահմանված ժամկետներում:
Իսկ այն մարդկանց, որոնք կարմրուկի դեմ պատվաստված չեն կամ թերի են պատվաստված, ինչպես նաև նախկինում չեն հիվանդացել, խորհուրդ է տրվում դիմել ձեր բժշկին և կազմակերպել պատվաստումները»: