Կարևոր իրադարձություններ

Խաչատրյանի մրցույթի 2-րդ փուլում մասնակիցները կատարում են Մանսուրյանի ստեղծագործությունը (տեսանյութ)

10 Հունիս, 2024 17:41
Խաչատրյանի մրցույթի 2-րդ փուլում մասնակիցները կատարում են Մանսուրյանի ստեղծագործությունը (տեսանյութ)

Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր շարունակվում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ 

Երկրորդ փուլում նախորդ փուլը հաղթահարած 12 ջութակահարները մենահամերգով ներկայանում են ժյուրիի առջև՝ առավելագույնը 60 րոպե տևողությամբ։ Երկրորդ փուլի ծրագրում ներառված են Ֆրանց Շուբերտի ստեղծագործություններից և Տիգրան Մանսուրյանի «Lamento» մենանվագ ջութակի համար ստեղծագործությունը։ Ջութակահարներն իրենց ընտրությամբ կատարում են ևս մեկ գործ‚ որը նպատակ ունի ցուցադրելու մասնակցի տեխնիկան և մեկնաբանման հմտությունները:

Հիշեցնենք‚ որ այս օրերին Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։  Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին