Կարևոր իրադարձություններ

Մակրոնը լուծարել է Ֆրանսիայի խորհրդարանը

10 Հունիս, 2024 00:29
Մակրոնը լուծարել է Ֆրանսիայի խորհրդարանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը ցրել է խորհրդարանը՝ Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջ թեկնածուներից իր կուսակցության ջախջախիչ պարտությունից հետո։

«Ֆրանսիան խաղաղության և ներդաշնակության մեջ ակնհայտ մեծամասնության կարիք ունի: Հոգու խորքում ֆրանսիացի լինելը նշանակում է ընտրություն անել հօգուտ պատմություն գրելու, և ոչ թե առաջնորդվել դրանով»,- ասել է Մակրոնը:

Ինչպես հայտնում է Politico-ն, Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին։ Երկրորդ փուլը կկայանա հուլիսի 7-ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին