Կարևոր իրադարձություններ

Ծառն ընկել է՝ երկկողմանի փակելով երթևեկությունը

09 Հունիս, 2024 10:40
Ծառն ընկել է՝ երկկողմանի փակելով երթևեկությունը

Հունիսի 8-ին՝ ժամը 23:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական-Աղվերան ավտոճանապարհին քամուց ծառն ընկել է և երկկողմանի փակել երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են բարդու ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին