Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ճանապարհին բախվել են ավտոմեքենան և ավտոցիստեռնը

06 Հունիս, 2024 21:48
Երևան-Սևան ճանապարհին բախվել են ավտոմեքենան և ավտոցիստեռնը

Հունիսի 6-ին՝ ժամը 16:54-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում բախվել են ավտոմեքենան և ավտոցիստեռնը, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1990 թ․) և «ԿամԱԶ» մակնիշի ավտոցիստեռնը (վարորդ՝ Լ․ Ա․, բեռնված 20 տ դիզելով)․ առկա է դիզելի արտահոսք։ Տուժածներ չկան։

 Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին