Կարևոր իրադարձություններ

Կապանում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

02 Հունիս, 2024 11:19
Կապանում մեքենաներ են բախվել.  կան տուժածներ

Հունիսի 1-ին՝ ժամը 20:24-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1991 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Օ.-ն (ծնված 2000 թ.) և Մ. Ա.-ն (ծնված 2022 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Դ. Դ.-ին (ծնված 1974 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին