Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին. կա զոհ

01 Հունիս, 2024 22:21
Վթար՝ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին. կա զոհ

Հունիսի 1-ին՝ ժամը 06:18-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Տ., ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր), գլխիվայր շրջվել և հայտնվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին