Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը մի շարք հանձնարարականներ է տվել

28 Մայիս, 2024 17:37
Գնել Սանոսյանը մի շարք հանձնարարականներ է տվել

Ալավերդու համայնքապետարանում ավարտվեց Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նիստին մասնակցել է նաև Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը։

Նախարարին զեկուցվել է երեկ երեկոյան տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև վաղ առավոտից մեկնարկած աշխատանքների, Ալավերդի քաղաքի փողոցների մաքրման, վնասների գույքագրման, ընթացիկ այլ աշխատանքների կատարման ընթացքը։

Նախարար Սանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված վնասների գույքագրման աշխատանքների հետ։

Ջրառ ՓԲԸ տնօրենը զեկուցվել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Նախարարը հանձնարարել է բոլոր աշխատանքները իրականացնել համակարգված, հնարավորինս արագ և գրագետ ձևով։

Նիստից հետո Սանոսյանը շարունակել է դիտարկել Մ6 մայրուղու վնասները։

 

Լրահոս

Դիտել ավելին