Կարևոր իրադարձություններ

Աղետի հետևանքով զոհված կամ վնասվածք ստացած անձանց շրջանում այլ երկրների քաղաքացիներ չկան. ԱԳՆ խոսնակ

27 Մայիս, 2024 15:54
Աղետի հետևանքով զոհված կամ վնասվածք ստացած անձանց շրջանում այլ երկրների քաղաքացիներ չկան. ԱԳՆ խոսնակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով վարարել էին Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը, որի պատճառով ավերվել են կամուրջներ, ջրի տակ են մնացել շենք-շինություններ, մենքենաներ, նաև մարդկային կորուստներ են եղել: Ըստ այս պահին առկա տեղեկությունների`փրկարարները հայտնաբերել են 4 դի, տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ: Վաղ առավոտից փրկարարական աշխատանքները վերսկսվել են:

«Այս պահին առկա տվյալների համաձայն՝ տուժածների՝ զոհվածների կամ վնասվածք ստացած անձանց շրջանում այլ երկրների քաղաքացիներ չկան: Այս մասին Shabat.am-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին