Կարևոր իրադարձություններ

Վնասվածքներ ստացած զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ

26 Մայիս, 2024 22:21
Վնասվածքներ ստացած զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:

Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին