ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։
«Բառացիորեն երդմնակալության հաջորդ օրը (մայիսի 8-ին) նախագահը անցկացնում է առաջին խոշոր միջազգային միջոցառումը, այն է՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական հանդիպումը։
Դրանից հետո տեղի կունենա երկկողմանի հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև ավանդական ընկերական ընթրիք ԱՊՀ երկրների ղեկավարների համար»,- լրագրողներին ասել է Ուշակովը։