Կարևոր իրադարձություններ

Տնտեսավարողները վերացրել են խախտումները (լուսանկարներ)

15 Ապրիլ, 2024 12:14
Տնտեսավարողները վերացրել են խախտումները (լուսանկարներ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի մարզում գործող դեղագործական «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ-ում և Շիրակի մարզում տուֆի արդյունահանմամբ ու վերամշակմամբ զբաղվող «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ում իրականացրած ստուգումների արդյունքում նախկինում կասեցվել էր առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեության իրականացումը:

Տնտեսավարողները սահմանված ժամկետում լիազոր մարմնից ձեռք են բերել համապատասխան թույլտվություններ, որի արդյունքում կասեցումները վերացվել են։

 

Լրահոս

Դիտել ավելին