Կարևոր իրադարձություններ

Հիմնանորոգվում է Հ-70‚ Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ հատվածը (տեսանյութ)

08 Ապրիլ, 2024 18:55
Հիմնանորոգվում է Հ-70‚ Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ հատվածը (տեսանյութ)

Հիմնանորոգվում է Հ-70‚ Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ հատվածը։ Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ Նախորդ տարի մոտ 7.5կմ ճանապարհահատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտ և 5.5կմ վերին շերտ։

Այս տարի շինաշխատանքները մեկնարկել են առաջին 10 կիլոմետրում։ Այստեղ կատարվում են հողային պաստառի վերականգնման‚ հենապատերի կառուցման‚ արհեստական կառուցվածքների նորոգման և գաբիոնային պատերի կառուցման աշխատանքներ։

Ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին