Կարևոր իրադարձություններ

Ապօրինի 7 հորի կասեցում ձկնաբուծարաններում (լուսանկարներ)

20 Փետրվար, 2024 15:42
Ապօրինի 7 հորի կասեցում ձկնաբուծարաններում (լուսանկարներ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Պարզվել է, որ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7 հորի շահագործումը կասեցվել է։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

 

Լրահոս

Դիտել ավելին