Կարևոր իրադարձություններ

Բարձր է գնահատվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը

12 Փետրվար, 2024 12:10
Բարձր է գնահատվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին միտված ջանքերի, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում զարգացման նոր մակարդակի հասնելուն ուղղված քայլերի համար: Իր խոսքում բարձր է գնահատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

 

Լրահոս

Դիտել ավելին