Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարարը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը (տեսանյութ)

30 Հունվար, 2024 17:22
ԱԳ նախարարը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը (տեսանյութ)

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:

Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ զրուցակիցները քննարկել են ակտիվ փոխգործակցության ու համատեղ նախաձեռնությունների միջոցով ընձեռնվող հնարավորությունները, որոնց համար լավ միջավայր կարող է ստեղծել նաև Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացումը Երևանում:

Ընդգծվել է, որ աշխարհի տարբեր անկյուններում անկայունության աճի պայմաններում խորհրդարանական շրջանակները կարող են դեր խաղալ միջազգային իրավունքի խախտումների բարձրաձայնման, արդար լուծումների շուրջ հրապարակային քննարկման ծավալման և դրանով իսկ խաղաղությանը միտված ջանքերին նպաստելու հարցում:

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները. շեշտվել է տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության աներկբա հարգման կարևորությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է այս հարցում ՀՀ հստակ մտադրությունն ու հանձնառությունը՝ հավելելով, որ մյուս կողմից առավելապաշտական հռետորաբանությունն ու ապակառուցողական քայլերը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին