Կարևոր իրադարձություններ

Արմավիրի բոլոր համայնքների դոտացիաներն էականորեն աճել են. Սանոսյանն այցելել է մարզպետարան

22 Հունվար, 2024 16:10
Արմավիրի բոլոր համայնքների դոտացիաներն էականորեն աճել են. Սանոսյանն այցելել է մարզպետարան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմվիրի մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։

Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։

Աճել են նաև Արմավիրի մարզի բոլոր համայնքների դոտացիաները:

Նախարարն ընդգծել է, որ համայնքներին հատկացվող դոտացիոն գումարների աճն իր արտացոլումը պետք է գտնի համայնքների տարբեր խնդիրների լուծման հարցում։ «Կատարված փոփոխությունը շատ մեծ է և այն մեր ՏԻՄ-երին հնարավորություն է տալիս լրացուցիչ գումաներն ուղղել համայնքային խնդիրները հիմնարար լուծելու համար»,-ասել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին