Կարևոր իրադարձություններ

Ովքեր են Ագրարայինի ռեկտորի պաշտոնի հավակնորդները. «Հրապարակ»

17 Հունվար, 2024 08:03
Ովքեր են Ագրարայինի ռեկտորի պաշտոնի հավակնորդները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնը դեկտեմբերի 25-ից թափուր է: Այդ օրն ավարտվել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը:

Մեր տեղեկություններով, ռեկտորի պաշտոնի հավակնորդներն են պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը, Արամ Հովհաննիսյանը եւ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Թռչունյանը, սակայն իշխանությունները դիտարկում են գիտական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի թեկնածությունը: Առայժմ, սակայն, իշխանությունը կամուկացի մեջ է իր թեկնածուի մասով»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին