Կարևոր իրադարձություններ

Հայ մասնակիցները միջազգային մրցույթից Հայաստան են վերադառնում գլխավոր մրցանակներով

08 Հունվար, 2024 19:43
Հայ մասնակիցները միջազգային մրցույթից Հայաստան են վերադառնում գլխավոր մրցանակներով

Հունվարի 3-ից 5-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «ART PARAD-2024» երաժշտական միջազգային 5-րդ հոբելյանական մրցույթը։ Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացրել են Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտությունում սովորող ուսանողուհիներ Անժելա Ալբերտյանը և Սուսաննա Պողոսյանը։

Աղջիկները «ART PARAD-2024»-ին մեկնել են պատվիրակության ղեկավար, «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ի դեպ, մրցութային երկու օրերին, Վրեժ Կիրակոսյանը եղել է ժյուրիի կազմում։ 

Մրցութային օրերին Անժելա Ալբերտյանը կատարել է Մարինա Թագակչյանի «Հայաստան երկիր իմ մայր» ստեղծագործությունը, իսկ Սուսաննա Պողոսյանը՝ Սելին Դիոնի երգացանկից «I surrender» ստեղծագործությունը։ 

Արդյունքում՝ Սուսաննա Պողոսյանն արժանացել է մրցույթի 1-ին մրցանակին։ Իսկ Անժելա Ալբերտյանը, երկու մրցութային օրերին ստանալով ժյուրիի առավելագույն միավորները, դարձել է «ART PARAD-2024» երաժշտական միջազգային 5-րդ հոբելյանական մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Գրան Պրի»-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին