Կարևոր իրադարձություններ

Մեղրիում տրակտոր է այրվել (լուսանկարներ)

06 Դեկտեմբեր, 2023 00:32
Մեղրիում տրակտոր է այրվել (լուսանկարներ)

Դեկտեմբերի 5-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ հին հիվանդանոցի մոտակայքում, տրակտոր է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:27-ին, մարվել՝ 13:44-ին: Այրվել է «Komatsu» մակնիշի տրակտոր։

 

Լրահոս

Դիտել ավելին